Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վենեսուելայում խորհրդարանի վրա հարձակում է տեղի ունեցել

Վենեսուելայում խորհրդարանի վրա հարձակում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ենթադրյալ կողմնակիցները խորհրդարանի վրա հարձակում են իրականացրել, որի արդյունքում չորս անձ է վիրավորվել և կառույցին նյութական վնաս է պատճառվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Վենեսուելայի խորհրդարանը դեմ է դուրս եկել նախագահ Մադուրոյի կառավարությանը՝ դժգոհելով երկրում 2017 թվականի հուլիսի 30-ին սահմանադրական փոփոխություններ իրականացնելու որոշումից:

Խորհրդարանի աշխատակիցների նկատմամբ բռնի ուժ է գործադրվել: Մի խումբ մարդիկ փորձել են կոտրել խորհրդարանի շենքի դուռը՝ իրենց ձեռքերում ունենալով փայտեր և քարեր:

Ապրիլից, երբ երկրի գլխավոր դատարանը սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու որոշում ընդունեց, Վենեսուելայում ընթանում են զանգվածային ցույցեր՝ դրանով նպատակ ունենալով կրճատել Ազգային ընդդիմադիր ասամբլեայի իշխանությունը: Դատարանի կողմից ընդունված այդ որոշումը չեղյալ հայտարարվեց, սակայն ընդդիմադիրները սկսեցին զանգվածային ցույցեր իրականացնել՝ պահանջելով դատարանի աշխատակիցների հրաժարականը և վաղաժամ ընտրությունների անցկացում: Վերջին տվյալների համաձայն՝ ցույցերի արդյունքում մահացածների թիվը հասել է 75-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]