Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վթարից տուժած զինծառայողներից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. մանրամասներ Վարդենիսի հոսպիտալից

Վթարից տուժած զինծառայողներից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. 
մանրամասներ Վարդենիսի հոսպիտալից

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին «ԳԱԶ -66» մակնիշի ավտոմեքենայի վթարից տուժած զինծառայողներից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի զինվորական հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը: «Մեզ մոտ տեղափոխել են 12 հոգու, քանի որ փրկարարները 2 տուժածի ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ովքեր հրաժարվել են հոսպիտալացվել: 12-ից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, 6-ի վիճակը՝ միջին ծանրության, իսկ բոլորի ընդհանուր վիճակը՝ կայուն: Ներկա պահին նրանցից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Ծանր վիճակում գտնվող զինծառայողը, ով կրծքավանդակի կոտրվածքի հետ մեկտեղ ունի նաեւ թոքի վնասվածք, տեղափոխվում է մայրաքաղաք, իսկ մյուսների հետագա բուժումների կազմակերպումը կհստակեցվի համապատասխան հետազոտություններից հետո: Զինծառայողները ստացել են գանգուղեղային տրավմա, կոտրվածքներ՝ մարմնի տարբեր մասերում, պատռված վերքեր: Հոսպիտալացված 12 զինծառայողներից մեկը սպա է»,-ներկայացրեց Երվանդ Հովհաննիսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Երևան է տեղափոխվում 8 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։ Մյուսների վիճակը բավարար է։

Հունիսի 24-ին՝ ժամը 08:31-ին, ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կիլոմետրին, Դարանակ գյուղի տարածքում, ՀՀ ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ -66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 6 մետր սահել մոտակա ձորակը, որի ընթացքում մեքենայի թափքը պոկվել է։ Նրանում գտնվող պայմանագրային 20 զինծառայողներից 14-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]