Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ազատության հրապարակում միախառնվել էին հայկական և բրիտանական ռազմական երաժշտության հնչյունները

Ազատության հրապարակում միախառնվել էին հայկական և բրիտանական ռազմական 
երաժշտության հնչյունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության ՊՆ ռազմական նվագախմբերը Ազատության հրապարակում հանդես եկան համատեղ բացօթյա համերգով։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն իր բացման խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին ջերմ ընդունելության համար։ 
«Որպես Մեծ Բրիտանիայի դեսպան, շատ ուրախ եմ այստեղ գտնվել այս շատ առանձնահատուկ միջոցառմանը, որի ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական նվագախմբի հետ համատեղ կնվագի նաև մեր երկրի ՊՆ ռազմական «Սալամանկա» նվագախումբը։ Նրանք արդեն երկրորդ անգամ են այցելում Հայաստան»,- նշեց դեսպանը։ 
Նրա խոսքով՝ Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը տոնելու առումով մշակութային միջոցառումների շարք են կազմակերպել։ 
Ֆարնուորթն ընդգծեց, որ վերջին 25 տարիներին գործընկերային ուժեղ կապեր են ձևավորել մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, առևտրային, մշակութային, կրթական, ինչպես նաև պաշտպանության։ 
«Մենք պատրաստակամ ենք այս ամենի հիման վրա խորացնել և ամրապնդել համագործակցությունը։ Այս շաբաթ մի շարք հանդիպումներ եմ ունեցել Կառավարության և Ազգային ժողովի տարբեր պաշտոնյաների հետ։ Քննարկել ենք մեր աջակցությունն ինչպես քաղաքական, տնտեսական ոլորտներում, անպես էլ կրթական և առևտրային»,- շեշտեց Ջուդիթ Ֆարնուորթը։ 
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ  Կարեն Նազարյանն էլ իր հերթին ՄԹ դեսպանից շնորհակալություն հայտնեց Երևանի սրտում այս ինքնատիպ միջոցառումը կազմակերպելու համար։ 
«Այս համերգով այսօր մենք սկզիբ ենք դնում Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այդ միջոցառումները կոչված են նպաստելու փոխճանաչելիությանը մեր հանրությունների՝ մասնավորապես երիտասարդության միջև շփումների ավելացմանը՝ կրթության, գիտության և մի շարք այլ բնագավառներում»,- նշեց Նազարյանը։ 
ՀՀ  Միացյալ Թագավորության ՊՆ ռազմական «Սալամանկա» նվագախմբի շեփորահարների ղեկավար Լի Քլեյսոնը լրագրողների հետ զրույցում կիսվեցիր տպավորություններով։ 
«Ես արդեն երկրորդ անգամ եմ այցելում Հայաստան։ Մենք բացի հիանալի եղանակից, շատ բարի մարդկանցից, այստեղ վայելում ենք նաև հայկական ազգային երգերը, պարերը և ընդհանրապես ձեր մշակույթը։ Շատ մեծ հաճույք է լինել Երևանում ևս մեկ անգամ»,- ասաց նվագախմբի շեփորահարների ղեկավարը։ 
Նա նկատեց, որ հայկական նվագախմբի հետ աշխատելը բացարձակ դժվար չէր, չնայած, որ բոլորովին տարբեր ոճերով են հանդես գալիս։ Որպես մեկ թիմ Լի Քլեյսոնն ասաց, որ կարողացել են հիանալի համագործակցել ՀՀ ՊՆ ռազմական նվագախմբի հետ։  
Հունիսի 21-ին նվագախումբը վարպետության դասընթացներ է անցկացրել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]