Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայ ժողովրդի պատմությունը սկզբնավորումից մինչև մեր օրերը ներկայացվեց «Ամեն» շոու-ծրագրում

Հայ ժողովրդի պատմությունը սկզբնավորումից մինչև մեր օրերը ներկայացվեց «Ամեն» 
շոու-ծրագրում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ հայ օպերային երգիչ-երգչուհիները, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, փոփ և ժողովրդական գործիքների համույթը և այլք «Ամեն» խորագրով էպիկական դրամայով հետաքրքիր ու գեղեցիկ լուծումներով երաժշտասերներին պատմեցին հայ ժողովրդի պատմական ճամփորդության, նրա ծագման ու հավատքի, մշակութային կողմնորոշիչների և արժեքների մասին: «Ամեն» շոու-ծրագրի առաջնախաղը տեղի ունեցավ հունիսի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Հայ ժողովրդի պատմությունը ներկայացնելը բոլորիս համար մեծ պատասխանատվություն է, բայց մենք հաստատակամ ենք: Ծրագրում ներկայացնում եմ մեր պատմության ձայնը, և ինձ իմ կտորները շատ են դուր գալիս: Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը կնպաստի, որ հայերիս մասին ևս մեկ անգամ լսեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը:

Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի խոսքով՝ որքան շատ լինեն ներկայացման մեջ հարցականներն, այնքան լավ: «Այս ծրագիրն ունի ասելիք և վստահ եմ, որ այն տեղ կհասնի: Օտարերկրացի ունկնդիրներին հասկանալի լինելու համար հատուկ ոչինչ չի արվել, սակայն, սա կտավ է, որը հնարավոր է տարբեր լեզուներով մատուցել հանդիսատեսին»,-եզրափակեց Թումանյանը:

«Ամեն» շոու–ներկայացումը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, նրա մնայուն արժեքներին և քաղաքակրթության պատմության մեջ իր բացառիկ դերին։

Հիմնական նպատակն է ցույց տալ, որ, չնայաց կորուստներին ու փորձություններին՝ մարդիկ շարունակում են սիրել, ստեղծագործել և վայելել կյանքը:

2017 թվականի օգոստոսին «Ամեն» շոու–ներկայացումը կցուցադրվի Իտալիայի Վերոնա քաղաքում, հայտնի Arena di Verona-ում, որը տեղավորում է 15 հազար հանդիսատես: Այնուհետեւ ներկայացումը կցուցադրվի աշխարհի խոշորագույն քաղաքների (Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք, և այլն) բեմահարթակներում: «Ամեն»-ի գաղափարի շուրջ կկազմակերպվեն նաև այլ միջոցառումներ` լուսանկարների ցուցահանդեսներ և պերֆորմանսներ, մշակութային հանդիպումներ և այլն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]