Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտնել է ԻՊ-ի կարևորագույն ֆինանսիստներից մեկին ոչնչացնելու մասին

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտնել է ԻՊ-ի կարևորագույն ֆինանսիստներից մեկին 
ոչնչացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կարևորագույն ֆինանսիստներից մեկին՝ Ֆավազ Մուհամեդ Ջուբեյր ար-Ռաուիին, ով իսլամիստներին օգնել է ահաբեկչություն իրականացնելու համար միջոցներ հատկացնելու  հարցերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարություն է տարածել կոալիցիայի գլխավոր շտաբը: 

Նշվում է, որ նա միլիոնավոր դոլարներ է փոխանցել «Իսլամական պետության» գրոհայիններին ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:

Ունենալով վստահելի կապեր՝ ար-Ռաուին ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներից գումարները փոխանցել է այլ երկրներ և հետո այդ երկրներում ստացել է դրանք: Նա ոչնչացվել է Սիրիայի Աբու-Քամալ քաղաքում կոալիցիայի իրականացրած ավիահարվածների հետևանքով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]