Երևանում բնակելի շենքերից մեկի բակում դի է հայտնաբերվել
21:00, 23 Հունիս 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 23-ին, ժամը 17:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի վերջնամասում գտնվող շենքերից մեկի բակում ընկած քաղաքացի կա. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Արզումանյան փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում հայտնաբերվել է նույն շենքի բնակիչներից մեկի՝ 1952 թ. ծնված Ժ. Զ.-ի դին: Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում