Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նարեկացի արվեստի միությունում ուսանողների մասնակցությամբ կազմակերպվեց ջազային համերգ

Նարեկացի արվեստի միությունում ուսանողների մասնակցությամբ կազմակերպվեց  
ջազային համերգ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նարեկացի արվեստի միությունում Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողների մասնակցությամբ հունիսի 23-ին կազմակերպվեց ջազային համերգ:  Միջոցառմանը ջազային հիանալի կատարումներով հանդես եկան քոլեջի դաշնամուրային բաժնի ուսանողները, ինչպես նաև «Հելիկոն» վոկալ համույթը:

«Տարեվերջին մենք ցանկացանք կազմակերպել նման հաշվետու  համերգ, որն իր բնույթով կազմակերվում է առաջին անգամ: Կարծում եմ, նման միջոցառումները շարունակական բնույթ կկրեն, քանզի ուսանողների համար շատ կարևոր է մասնագիտական փորձ ձեռքբերելը»,-«Արմեպրես»-ի փոխանցմամբ՝  նշեց Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի  դաշնամուրային բաժնի դասախոս և համերգի կազմակերպիչ Նաիրա Մելիքյանը: Նրա խոսքով` «Հելիկոն» վոկալ համույթը, որն ունի ավելի քան 17 տարվա պատմություն, ստեղծվել է Ռուսաստանի Դաշնությունում: Այդ համույթը սերտ համագործակցում է ռուս հայտնի ջազմեն Դանիիլ Կրամերի հետ:

« Ռուսաստանում Դաշնությունում ակտիվ մասնակցում ենք Դանիիլ Կրամերի նախաձեռնած ամենամյա մրցույթ-փառատոններին: Այդ փառատոններից երկուսում`   2012 և 2014 թվականներին, զբաղեցրել ենք առաջին տեղը»,- ասաց Մելիքյանը:

Նարեկացի արվեստի միության տնօրեն Լևոն Իվանյանը կարևորեց նման համերգների կազմակերպումը, քանզի այն խթանում է երիտասարդների մեջ սերը արվեստի նկատմամբ:

« Նարեկացի արվեստի միությունը ունի մի քանի սկզբունք և այդ սկզբունքներից մեկն այսօր  իրականանում է` ասպարեզ ընձեռելով երիտասարդ արվեստագետներին բեմ բարձրանալու և ելույթ ունենալու  համար, որովհետև երիտասարդները վարպետության են հասնում հենց այսպիսի հնարավորություններով»,- ընդգծեց Իվանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]