Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հունիսի 23-ը ՀՀ զինված ուժերի Թիկունքի օրն է

Հունիսի 23-ը ՀՀ զինված ուժերի Թիկունքի օրն է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի տոնացույցում հունիսի 23-ը նշվում է որպես Թիկունքի օր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ զինված ուժերի թիկունքային ծառայության կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունիսի 23-ին անցկացվել է հանդիսավոր նիստ, որին մասնակցել են անցած 25 տարիներին թիկունքային ստորաբաժանումները ղեկավարած և ծառայության ձևավորմանն ու կայացմանը մասնակցած զինվորականները:

Տոնի առթիվ թիկունքայիններին շնորհավորել և թիկունքային ծառայության նշանակությունը զինված ուժերի մարտունակության ապահովման գործում մեկ անգամ ևս ընդգծել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

ՀՀ զինված ուժերի թիկունքի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով մի շարք զինծառայողներ խրախուսվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]