Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բուլղարիայում խաղադաշտ մտած կովն ու շունն ընդհատել են ֆուտբոլային հանդիպումը

Բուլղարիայում խաղադաշտ մտած կովն ու շունն ընդհատել են ֆուտբոլային 
հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարական «Բոտև»-ի և Լիմասոլի ԱԷԼ-ի միջև ընկերական հանդիպումն ընդհատվել է դաշտ մտած կովի պատճառով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆուտբոլիստներից և անձնակազմից ոչ ոք չի մոտեցել դաշտ ներխուժած կենդանուն:  Նրանք սպասել են մինչև կովը կհեռանա խաղադաշտից:

Սակայն կովի հեռանալուց հետո ֆուտբոլիստները կրկին խաղը շարունակելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ դրանից անմիջապես հետո շուն է մտել խաղադաշտ: Շան հեռանալուց հետո միայն մրցավարը թույլ է տվել շարունակել հանդիպումը: ԱԷԼ-ը 1:3 հաշվով առավելության է հասել «Բոտև»-ի նկատմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]