Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Քաղաքաշինության պետական կոմիտեն հայտարարում է «Տարվա նախագիծ և կառույց-2017» մրցույթ-ցուցահանդես

Քաղաքաշինության պետական կոմիտեն հայտարարում է «Տարվա նախագիծ և 
կառույց-2017» մրցույթ-ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն հայտարարում է «Տարվա նախագիծ և կառույց-2017» մրցույթ-ցուցահանդես (http://minurban.am/am/news/736): Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրականացված քաղաքաշինական համալիրների, բնակելի, հասարակական, արտադրական և բազմաֆունկցիոնալ նշանակության կառույցների, ինտերիերների, ճարտարապետական փոքր ձևերի, բարեկարգման և այլ բնույթի նախագծերի հեղինակները կամ հեղինակային խմբերը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, մրցույթի հաղթողներն ընտրվելու են հետևյալ անվանակարգերում.

«Ճարտարապետական կառույց» (բնակելի, հասարակական, արտադրական և բազմաֆունկցիոնալ նշանակության իրականացված շենքեր),

«Ճարտարապետական նախագիծ» (բնակելի, հասարակական, արտադրական և բազմաֆունկցիոնալ նշանակության շենքերի նախագիծ),

«Լանդշաֆտային ճարտարապետություն/դիզայն» (տարածքի ծավալատարածական կազմակերպման իրականացված նախագիծ),

«Ինտերիերի դիզայն» (բնակելի, հասարակական, արտադրական և բազմաֆունկցիոնալ նշանակության շենքերի իրականացված ինտերիեր),

 «Պատմամշակութային հուշարձանի վերականգնում և վերակառուցում» (իրականացված նախագիծ),

«Լավագույն տպագիր հրատարակություն (ֆիլմ) ճարտարապետության բնագավառի վերաբերյալ»։

Մրցույթ-ցուցահանդեսի հաղթողները պարգևատրվելու են`

առաջին կարգի մրցանակ` 600 000 ՀՀ դրամ,

երկրորդ կարգի երկու մրցանակ, յուրաքանչյուրը` 400 000 ՀՀ դրամ,

երրորդ կարգի երեք մրցանակ, յուրաքանչյուրը` 200 000 ՀՀ դրամ գումարով:

Մասնակիցներին հանձնվելու են նաև մասնակցության դիպլոմներ և մրցույթ-ցուցահանդեսի կատալոգներ: Մրցանակների հանձնումը կկատարավի հանդիսավոր պայմաններում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի դահլիճում: Մրցույթին ներկայացված աշխատանքները, արդյունքներից անկախ, ի պահ են հանձնվելու թանգարանին:

Մրցույթին մասնակցելու հայտերի վերջնաժամկետն է` 2017 թվականի սեպտեմբերի 20-ը: Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը՝ 2017 թվականի հոկտեմբերի 10-ը:

Աշխատանքները պետք է ներկայացնել Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, մուտքը՝ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի կողմից, հեռ. +374 10 52-46-30, էլ. հասցե` [email protected]


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]