Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ջուլիան Ասանժը անհեթեթություն Է համարել Կատարին առաջադրված մեղադրանքները

Ջուլիան Ասանժը անհեթեթություն Է համարել Կատարին առաջադրված մեղադրանքները
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը անհեթեթ Է որակել այն պահանջները, որոնք առաջադրվել են Կատարին նրա դիվանագիտական մեկուսացումը դադարեցնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Սաուդյան Արաբիայի պահանջներն անհեթեթ են եւ, ակներեւ Է, դրանց չեն համաձայնի: Կամ սաուդյան կառավարությունն սթափ չի դատում, կամ դա պատրվակ Է հակամարտության համար»,-գրել Է նա Twitter միկրոբլոգում իր հաղորդագրության մեջ՝ այն ուղեկցելով Associated Press գործակալության տեքստի վկայակոչմամբ, որում տեղ են գտել Էր Ռիադի եւ արաբական այլ երկրների կողմից առաջադրված պահանջները:

Գործակալության տվյալներով՝ արաբական այն երկրները, որոնք ավելի վաղ խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, պահանջում են, որ Դոհան դադարեցնի դիվանագիտական կապերն Իրանի հետ: Պահանջների ցուցակում են նաեւ Al Jazeera հեռուստաալիքի փակումը, Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցումը եւ երկրում թուրքական ռազմակայանի փակումը: Բացի այդ, Կատարին անհրաժեշտ կլինի փոխհատուցում վճարել: Ճգնաժամից դուրս գալու բոլոր պայմաննները պետք Է կատարվեն 10 օրվա ընթացքում:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է Reuters գործակալությունը, պահանջների ցանկը փոխանցվել Է Քուվեյթի կողմից:

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ եւ Կատարի հետ դադարեցրել բոլոր շփումները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել են նաեւ Մալդիվները, Մավրիկիոսը, Մավրիտանիան:

Հորդանանը եւ Ջիբուտին նվազեցրել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը Կատարում: Կատարի շրջափակմանը չեն միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող երկու պետություններ՝ Քուվեյթը եւ Օմանի սուլթանությունը: Կատարը հերքել Է բոլոր մեղադրանքները եւ հայտարարել, որ պատասխան միջոցներ չի ձեռնարկելու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]