Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վանաձորում իրականացվելու են ճանապարհների վերանորոգման աշխատանքներ

Վանաձորում իրականացվելու են ճանապարհների վերանորոգման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը Լոռու մարզի Վանաձոր համայնքի կարևորագույն հանգույցների և փողոցների վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով հունիսի 23-ի նիստում պահուստային ֆոնդից հատկացրեց 9 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Վանաձորի ճանապարհային ցանցի ինչպես գլխավոր, այնպես էլ ներթաղամասային փողոցները գտնվում են անմխիթար վիճակում:Երկար տարիներ Վանաձոր քաղաքում հիմնանորոգման աշխատանքներ գրեթե չեն կատարվել: Մասնավորապես հիմնանորոգվել են Տ. Մեծի պողոտայի և Թումանյան փողոցի որոշակի հատվածներ:

Ներկայումս անմխիթար վիճակում են քաղաքի երթևեկության համար կարևոր բազմաթիվ փողոցներ, մասնավորապես` Վարդանանց, Զ.Անդրանիկ, Հալաբյան, Աղայան, Ուսանողական, Շինարարների, Մյասնիկյան, Նժդեհի, Շիրակացի, Թումանյան, Ներսիսյան, Զորյան, Տավրոսի 6-րդ, Դեմիրճյան փողոցները:

Վանաձորի բյուջեով նախատեսված է կատարել 100 մլն դրամի փոսային նորոգման աշխատանքներ, ինչն անբավարար է քաղաքում նորմալ ճանապարհային ցանց ունենալու համար: Քաղաքի ընդհանուր ճանապարհային ցանցը կազմում է 119 կմ, որի 15-25 տոկոսը, իսկ որոշ հատվածներում մինչև 40 տոկոսը, գտնվում է քայքայված վիճակում:

Նախնական հաշվարկներով ճանապարհային ծածկի նորոգման ենթակա է 220000քմ, իսկ Վանաձոր քաղաքի 2017թ. բյուջեով նախատեսված միջոցները կբավարարեն մոտ 15000քմ մակերեսի նորոգման համար: Վերոնշյալ փողոցների վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է տրամադրել 9 մլն դրամ, իսկ շինարարական աշխատանքների իրականացման համար հետագայում կպահանջվի շուրջ 290 մլն դրամ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]