Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԳԱԱ-ն խթանում է համագործակցությունը Ֆրանսիայի 8 գիտակրթական հաստատությունների հետ

ՀՀ ԳԱԱ-ն խթանում է համագործակցությունը Ֆրանսիայի 8 գիտակրթական 
հաստատությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) հունիսի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանի, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանի, ՀՀ ԳԱԱ միջազգային բաժնի պետ Գագիկ Էվոյանի հանդիպումը  Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի հետ: Քննարկվեցին ՀՀ ԳԱԱ-ի և Ֆրանսիայի 8 գիտակրթական հաստատությունների միջև կնքված  Համագործակցության շրջանակային համաձայնագրի առաջիկա անելիքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

Նախատեսվում է խթանել հարաբերությունները ուսումնական և հետազոտությունների փոխանակման ոլորտում, զարգացնել դասավանդման և համատեղ հետազոտությունների ներուժը տվյալների գիտական վերլուծության և հաշվողական գիտության ոլորտներում, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսումնական ծրագրի շրջանակում ներդնել «Կիրառական մաթեմատիկա, վիճակագրություն և ինֆորմատիկա» մասնագիտության գծով լիսանս/բակալավրիատի ծրագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]