Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ Օլիմպիական խաղերի մասնակից Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 5:0 հաշվով հաղթեց լեհ Մաթյոս Թոմաս Պոլսկիին և դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ:

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար մեր բռնցքամարտիկը հունիսի 24-ին կմրցի անգլիացի Լյուկ Մկկորմակի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]