1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իվանա Թրամփը հրաժարվել Է ԱՄՆ-ի դեսպանը դառնալ Չեխիայում. Lidove noviny

Իվանա Թրամփը հրաժարվել Է ԱՄՆ-ի դեսպանը դառնալ Չեխիայում. Lidove noviny
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների գործող նախագահի առաջին կինը՝ ազգությամբ չեխ Իվանա Թրամփը (օրիորդական ազգանունը՝ Զելնիչկովա), այլեւս չի պլանավորում զբաղեցնել Չեխիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին հայտնել Է Պրահայի Lidove noviny թերթը՝ վկայակոչելով Չեխիայի ղեկավար Միլոշ Զեմանին:

Իվանա Թրամփը, որը նախկին ամուսնու՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո ակտիվորեն ձգտում Էր ԱՄՆ-ի դեսպան նշանակակվել Չեխիայում եւ ապահովել Էր Միլոշ Զեմանի աջակցությունը, իր հրաժարվելու մասին հունիսի 21-ին տեղեկացրել Է Պրաժսկի գրադում կայացած հանդիպման ընթացքում:

«Ես պարզապես գազազած Էի»,-թերթը մեջբերում Է Չեխիայի նախագահի խոսքը: «Միլոշ Զեմանը Իվանա Թրամփին ասել Է, որ նա «վախկոտաբար հեռանում Է այն պատասխանատվությունից», որը պետք Է ունենար այն երկրի հանդեպ, որտեղից նա սերվել Է:

Պրաժսկի գրադը ձեռնպահ Է մնում Զեմանի եւ Թրամփի հանդիպման առնչությամբ մեկնաբանություններից: Չեխիայի ղեկավարի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը հանդիպումը որակել Է «կարճատեւ եւ ավելի վաղ չպլանավորված»:

ԱՄՆ-ի նախագահի՝ անցյալ տարի կայացած ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո Իվանա Թրամփը Միլոշ Զեմանին հեռախոսով հայտնել Էր Չեխիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը ղեկավարելու իր ցանկության մասին:

Պրաժսկի գրադի տերը նրա թեկնածությանը լիակատար աջակցություն Էր հայտնել Դոնալդ Թրամփի հետ դրան հաջորդած հեռախոսազրույցի ընթացքում: Դոնալդ Թրամփն Իվանա Զելնիչկովայի հետ ամուսնացել Է 1977 թվականին: Նրանք երեք զավակ են ունեցել, իսկ 1992 թվականին նրանք հայտնել են ամուսնալուծվելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]