Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ինտենսիվ այգիների տնկարաններ ստեղծելու գործում պետք է ներգրավել մասնավորին. ՀՀ վարչապետ

Ինտենսիվ այգիների տնկարաններ ստեղծելու գործում պետք է ներգրավել մասնավորին. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարում ինտենսիվ այգիների տնկարանների հիմնումը և դրանց տեղակայման աշխարհագրության առաջարկումը: Հունիսի 22-ի նիստում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գտնվող 8.0 հա գյուղատնտեսական նշանակության պետական սեփականություն հանդիսացող հողամասը Գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հետ վերցնելու և 25 տարի ժամկետով «Ագրոինտեքս» ՍՊԸ-ին վարձակալության տրամադրելու որոշում է կայացվեց:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ ընկերությունն այդ տարածքում ինտենսիվ այգիների տնկարաններ ստեղծելու նպատակով պատրաստվում է իրականացնել 176,5 մլն. դրամի ներդրումային ծրագիր:

Կարեն Կարապետյանը կարևորեց ինտենսիվ այգիների տնկարանների հիմնման գործընթացը և հետաքրքրվեց, թե նմանատիպ քանի տնկարանի անհրաժեշտություն կա: 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ նման գնահատական դեռևս չկա, որովհետև դա կապված է այն բանից, թե որքան արագ մասնավորը կներգրավվի այդ գործընթացում: Նախարարը նշեց, որ եթե ներքին արտադրանքը չբավարարի, ապա չի բացառվում նաև տնկիների ներմուծումը: 

«Թե մասնավորը որքան արագ կներգրավվի, դա էլ է մեզանից կախված: Հստակ ձևակերպել ենք նաև ներմուծումը սեփական արտադրությամբ փոխարինելու խնդիրը: Այդ հարցով զբաղվող մեր գործընկերները պետք է գնահատականներ տան, ներկայացնեն տնկարանների աշխարհագրությունը և նախապայմանները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]