1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ևս երկու փոխհատուցում է տրամադրել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ևս երկու փոխհատուցում է 
տրամադրել

ԵՐԵՎԱՆ,  23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը հունիսի 20-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ մեկ զոհված զինծառայողի ընտանիքի և մեկ 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հրապարակած տվյալները,  պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Ռաֆիկի Հարությունյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Ալեքսան Սերգեյի Ավանեսյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ ինչպես նաև 20 տարվա ընթացքում համապատասխանաբար կտրամադրվի ամսական 250 հազար և 150 հազար ՀՀ դրամ:

Համաձայն «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

Հունվարի 1-ից հունիսի 19-ը ընկած ժամանակահատվածում հիմադրամն առավել շատ նվիրաբերություններ է ստացվել Հայաստանի Հանրապետությունից և Կիպրոսից (համապատասխանաբար՝ 28,491,786 ՀՀ դրամ և 4,801,750 ՀՀ դրամ), իսկ երրորդ առավել շատ նվիրաբերություններ իրականացրած պետությունն է Ռուսաստանը (2,647,574 ՀՀ դրամ):

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից հավաքագրված ընդհանուր միջոցները կազմում են 2 մլրդ 25 մլն 70 հազար 990 ՀՀ դրամ, իսկ կատարված հատուցումները եղել են 150 մլն 600 հազար դրամ:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ևս  11 զոհված զինծառայողի  ընտանիքներին փոխհատուցում էր տրամադրելՄիանվագ 10-ական միլիոն դրամ էր  տրամադրվել հակառակորդի կողմից արձակված կրակոցից  սահմանին զոհված  զինծառայողների ընտանիքներինԺամկետային զինծառայողներ շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանի, Մհեր Ֆելիքսի Արզումանյանի, Անդրանիկ ՄուսիկյանիԳոռ ԳարեգինյանիԱրտակ ՌաֆայելյանիՆարեկ Հարությունյանի  ընտանիքներին  ամսական կտրամադրվի 200-հազարական  դրամ՝ 20 տարվա ընթացքում,  պայմանագրային  զինծառայողներ Կարեն ՈւլուբաբյանիԱրայիկ Սարգսյանի  ընտանիքներին՝ 250-հազարական  դրամփոխգնդապետ Գեղամ Մանուկյանիմայոր Նվեր Բաբաջանյանիավագ լեյտենանտ Գոռ Հովհաննիսյանի ընտանիքներին՝ 300-հազարական դրամ:

 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ մեկ 1-ին խմբի հաշմանդամ ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Կորյուն Կամոյի Կիրակոսյանին:  Նրան կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 հազար ՀՀ դրամ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]