Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լոնդոնում մզկիթի մոտ մարդկանց վրաերթի ենթարկած բրիտանացուն մեղադրանքներ են առաջադրվել

Լոնդոնում մզկիթի մոտ մարդկանց վրաերթի ենթարկած բրիտանացուն մեղադրանքներ են առաջադրվել
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավապահ մարմինները մեղադրանքներ են առաջադրել բրիտանացի հպատակին, որը հունիսի 19-ին Լոնդոնի հյուսիսային մասում ավտոմեքենայով մարդկանց բազմության մեջ Է մխրճվել մզկիթի մոտ: Համապատասխան հաղորդագրությունը հունիսի 23-ին զետեղվել Է Սքոթլանդ Յարդի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սքոթլանդ յարդի հակաահաբեկչական բաժնի հետաքննության արդյունքներով՝ հունիսի 23-ին Քարդիֆից 47-ամյա Դարեն Ջոն Օսբոռնին առաջադրվել են ահաբեկչության հետ կապված սպանության եւ սպանության փորձի մեղադրանքներ»,- ասված Է մայրաքաղաքի ոստիկանության հայտարարության մեջ:

Հունիսի 19-ին տեղական ժամանակով ժամը 00:20-ին (Երեւանի ժամանակով ժամը 03:20-ին) սպիտակ ֆուրգոնը մխրճվել Է մուսուլմանների բազմության մեջ, որոնք Ֆինսբերի-պարկի շրջանում վերադառնում Էին գիշերային նամազից: Անցորդները բռնել են ավտոմեքենայի վարորդին եւ հանձնել կարգի պահապաններին:

Միջադեպի հետեւանքով զոհվել Է մեկ, վիրավորել՝ 10 մարդ: Նրանցից երկուսին օգնություն Է ցույց տրվել տեղում, ութ հոգի հոսպիտալացվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]