Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գետափում փոքր ՀԷԿ-ի կառուցման նպատակով կներդրվի 2,28 մլրդ դրամ

Գետափում փոքր ՀԷԿ-ի կառուցման նպատակով կներդրվի 2,28 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգեց «Գրին էներջի կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի հուլիսի 15-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ներդրումային ծրագրի շրջանակում «Գրին էներջի կոնցեռն»-ի նպատակն է Վայոց ձորի մարզի Գետափ համայնքում կառուցել 3,9 մգվտ փոքր հիդրոէներգակասկադ, օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` արտադրելով էլեկտրաէներգիա:

«Ծրագրի շրջանակում ընկերությունը կկատարի 2,28 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 747,7 մլն դրամ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարայանը։

Գործադիրի համապատասխան որոշմամբ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» և «ԻՆՎԵՍԹՄԸՆԹ ՄԵԴԻԱ ԳՐՈՒՊ (ԱՅ-ԷՄ-ՋԻ)» ընկերությունները ևս կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]