Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԶԼՄ-ները նշում են, որ Քիմ Քարդաշանն Է Ժակլին Քենեդիի ոսկե ժամացույցի նոր տերը

ԶԼՄ-ները նշում են, որ Քիմ Քարդաշանն Է Ժակլին Քենեդիի ոսկե ժամացույցի նոր տերը
 ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիին (1929 – 1994) պատկանող ոսկե ժամացույցի նոր տերը դարձել Է ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին հայտնել Է TMZ-ն: Հրատարակության տվյալներով՝ դրա դիմաց նա տվել Է 379,5 հազար դոլար: Աճուրդը տեղի Է ունեցել Նյու Յորքի Rockefeller Centre-ում: ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի (1917 – 1963) կինը Cartier ֆիրմայի կանացի այս դասական ժամացույցը կրել Է տասնամյակների ընթացքում, ինչի մասին են վկայում բազմաթիվ լուսանկարները: Դարձերեսի կափարիչին փորագրված Է «Ստասից Ջեքիին, 1963 թվականի փետրվարի 23, 02:05 – 21:35» ընծայագիրը: Փորձագետներին այն գնահատել Էին 120 հազար դոլար:

18-կարատանոց ոսկուց ձեռքի ժամացույցը լեհ արիստոկրատ եւ դիվանագետ Ստանիսլավ Ալբրեխտ Ռաձիվիլի (1914 – 1976) նվերն Է: Իշխան Ստասն ամուսնացած Էր Ժակլինի կրտսեր քրոջ՝ Քարոլինա Քենֆիլդի (Բուվիե) հետ: Քենեդին պարտքի տակ չի մնացել եւ փեսային նվիրել Է նկար, որը պատկերում Է նրան եւ նախագահի բարեկամ Ջեք Սփոլդինգին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]