Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Jaguar Land Rover-ը ավտոմեքենաներին ինքնուրույն երթեւեկել կսովորեցնի

Jaguar Land Rover-ը ավտոմեքենաներին ինքնուրույն երթեւեկել կսովորեցնի
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Jaguar Land Rover ընկերությունը ներկայացրել Է Autonomous Urban Drive տեխնոլոգիայի նախատիպը, որն ավտոմոբիլին թույլ Է տալիս ինքնուրույն տեղաշարժվել քաղաքային միջավայրում՝ պահպանելով ճանապարհային երթեւեկության կանոնները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պատմել Է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Դա աշխատում Է այսպես. ուղեւորներն ընտրում են երթուղու վերջնական կետը, իսկ Range Rover Sport փորձարարական ավտոմոբիլն ինքնուրույն որոշում Է ամենաօպտիմալ երթուղին:

Քաղաքային միջավայրում գլուխ հանելու տեխնոլոգիայի ունակությունը կթեստավորվի փորձարարական համալիրում:

«Ավտոմոբիլային աշխարհն այսօր շատ ավելի արագ Է փոփոխվում, քան երբեւԷ: Մեզ՝ որպես տեխնոլոգիական ընկերության համար, նորաստեղծություններն իրենցից անընդհատ գործընթաց են ներկայացնում: Մեր ավտոմոբիլներն ապագայում ավելի ֆունկցիոնալ կլինեն»,- ասել Է ինժներական մշակումների տնօրեն Թոնի Հարփերը: Նա հավելել Է, որ ընկերությունը նպատակ ունի ոչ թե լիովին փոխարինել վարորդին, այլ միայն առավելագույնս հարմարավետ դարձնել ուղեւորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]