Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Երևան ջազ ֆեստ 2017»-ին Հայաստանը հանրահայտ երաժիշտների կհյուրընկալի

«Երևան ջազ ֆեստ 2017»-ին Հայաստանը հանրահայտ երաժիշտների կհյուրընկալի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր, հանրահայտ բաս կիթառահար, մեգաաստղ Մարկուս Միլլերի երևանյան մենահամերգով կազդարարվի «Երևան ջազ ֆեստ 2017» ամենամյա միջազգային փառատոնի մեկնարկը: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Երաժիշտը Հայաստան է ժամանելու  իր խմբի հետ:  Մենահամերգին ներկայացվելու են ստեղծագործություններ, որոնք շատերիս ծանոթ են: Կլինեն նաև նոր գործեր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Մեցցո Պրոդաքշն»-ի տնօրեն Անի Սաղեյանը:

Նրա խոսքով` Մարկուս Միլլերից բացի փառատոնը Հայաստան կբերի նաև այլ հայտնի երաժիշտների: Սակայն տնօրենը չցանկացավ բացահայտել նրանց անունները:

«Ընդգծեմ, որ փառատոնն անցկացվում է երրորդ անգամ, և տարեցտարի ջազ երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է: Լինում են բազմաթիվ դրական արձագանքներ, ինչն էլ հիմք է հանդիսանում, որ մենք շարունակենք նույն էնտուզիազմով աշխատել: Կարծում եմ, նման միջոցառումները ճանաչելի են դարձնում Հայաստանն ու իրենց ներդրումն ունենում երկրի զարգացման գործում»,-ասաց Սաղոյանը:

Փառատոնն իրականացվում է Ջազի հայկական ասոցիացիայի և «Մեցցո Պրոդաքշն» ընկերության նախաձեռնությամբ:

Այս տարի այն նվիրված է հայտնի «Zildjian» բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլջյանին, ով դրել է համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների՝ ծնծղաների արտադրության սկիզբը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]