Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սուրեն Կարայանն անդրադարձել է ԱՄՆ դեսպանի հայտարարությանը

Սուրեն Կարայանն անդրադարձել է ԱՄՆ դեսպանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վստահեցնում է, որ ՀՀ կառավարության քայլերի արդյունքում ականատես կլինենք ներդրումների աճի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպանի այն հայտարարությանը,  որ եթե ազատ մրցակցային պայմաններ լինեն, ներդրումներ շատ կլինեն, Սուրեն Կարայանն ասաց, որ այդ պայմանները կան, միաժամանակ, հավասար մրցակցային պայմաններ ապահովելու համար անընդհատ քայլեր են ձեռնարկում: «Ներդրողները կգայթակղվեն Հայաստանում ներդրումներ կատարելով, կգան, կներդնեն, և դուք էլ կտեսնեք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:
Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, նախարարն ասաց. «Եթե հանենք բնական մենաշնորհները, ապա կարող եմ վստահաբար ասել՝ այո»:

Ինչ վերաբերում է Եվրոպական միությունից ներդրումների հնարավորությանը՝ Կարայանը նշեց, որ եվրոպացի բազմաթիվ գործարարների հետ ունեցել են հանդիպումներ, քննարկել տարբեր ներդրումային ծրագրեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]