Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Calvin Klein-ը նոր գովազդային արշավում ցուցադրել Է երիտասարդ Քեյթ Մոսի լուսանկարները

Calvin Klein-ը նոր գովազդային արշավում ցուցադրել Է երիտասարդ Քեյթ Մոսի լուսանկարները
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Calvin Klein ամերիկյան նորաձեւության տունը մի քանի կադր Է ցուցադրել նոր գովազդային արշավից: Դրանում օգտագործվել են մոդել Քեյթ Մոսի երիտասարդության շրջանի ավելի վաղ անհայտ լուսանկարներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fashionista-ն:

Obsessed բույրը գովազդելու համար օգտագործվել են 1993 թվականի լուսանկարներ: Դրանց հեղինակը լուսանկարիչ Մարիո Սորենտին Է, որն այն ժամանակ Մոսի մտերիմն Էր: Լուսանկարներն արվել են Վիրջինյան կղզիներում: Նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Ռաֆ Սիմոնսի խոսքով՝ այդ նկարահանումը ոչ միայն սիրո պատմություն Է, այլեւ կուլտային պահ նորաձեւության լուսանկարչության պատմության մեջ:

Calvin Klein-ն ամերիկյան նորաձեւության տուն Է, արտադրում Է տղամարդկանց եւ կանանց հագուստ, ինչպես նաեւ ներքնազգեստներ, կոշիկ, պարֆյումերիա, ժամացույցներ եւ աքսեսուարներ: Հիմնադրվել Է դիզայներ Քելվին Քլյայնի կողմից: Մակնիշը 1968 թվականին գրանցվել Է Նյու Յորքում: Ներկայում կրեատիվ տնօրենի պաշտոնն զբաղեցնում Է դիզայներ Ռաֆ Սիմոնսը, որն ավելի վաղ համագործակցում Էր Dior-ի հետ:

Բրիտանացի գերմոդել եւ դերասանուհի Քեյթ Մոսի փառքի գագաթնակետը 1990-ական թվականներին կեսերն Էր: Իր կարիերայի ընթացքում նա մասնակցել Է Gucci-ի, Dolce & Gabbana-ի, Versace-ի, Chanel-ի գովազդային արշավներին եւ ցուցադրություններին: 2016 թվականի գարնանը նա խզել Է պարտավորագիրը Storm մոդելային գործակալության հետ, որտեղ աշխատել Էր 14 տարեկանից: Աշնանը նա բացել Է սեփական ընկերությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]