1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ-ում վիթխարի բար են բացել ի պատիվ «Գահերի խաղի»

ԱՄՆ-ում վիթխարի բար են բացել ի պատիվ «Գահերի խաղի»
 ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում սկսել Է գործել The Game of Thrones Pub բարը, որը նվիրված Է ամերիկյան «Գահերի խաղը» ֆանտաստիկ սերիալին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է /Film պորտալը:

Հաստատությունը բացվել Է հունիսի 21-ին: Դրա ստեղծողները միացրել են հարեւանությամբ գտնվող երեք հաստատությունները, ինչի շնորհիվ գինետան ընդհանուր մակերեսը կազմել Է գրեթե 279 քառակուսի մետր: Բարում զանազան դեկորացիաներ են վերաստեղծել «Գահերի խաղից»: The Game of Thrones Pub-ի ըմպելիքացուցակում կան թեմատիկ անվանումներով խմիչքներ, օրինակ՝ «Հյուսիսը հիշում Է» կոկտեյլ, որն այսպես Է կոչվել ֆանտաստիկ շոուի սերիաներից մեկի պատվին, կամ «Դրակարիս» (անձնակազմ, որի միջոցով վիշապներին ստիպում Էին բոց արտաշնչել):

Բարը կգործի մինչեւ օգոստոսի վերջը: Թե ինչի հետ Է կապված աշխատանքի այս գրաֆիկը, չի ճշտվում: Այնտեղ կոկտեյլների արժեքը կազմում Է 11 – 15 դոլար: Նման հաստատություն ստեղծելու գաղափարը ծագել Է «Գահերի խաղի» նոր՝ յոթերորդ սեզոնի Էկրան բարձրանալու առթիվ, որը նախաեսված Է հուլիսի 16-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]