Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիայում տրամվայների՝ շրջազգեստներ հագած վարորդներին թույլատրել են աշխատել շորտերով

Ֆրանսիայում տրամվայների՝ շրջազգեստներ հագած վարորդներին թույլատրել են աշխատել շորտերով
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Նանտ քաղաքում հասարակական տրանսպորտի վարորդներին, որոնք շոգին կարճ տաբատներ կրելու արգելքի պատճառով աշխատանքի Էին եկել շրջազգեստներով, թույլատրել են բերմուդներ հագնել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սաստիկ տապի պայմաններում ղեկավարությունը թույլատրել Է բերմուդներ կրել: Ուշադրություն. գույները սահմանափակ են՝ սեւ եւ բեժ»,- ասված Է Twitter ցանցում հասարակական տրանսպորտի Tan գործարկու ընկերության պաշտոնական օգտահաշվում:

Հունիսի 20-ին Ֆրանսիայի Նանտ քաղաքում տրամվայների եւ ավտոբուսների վարորդները, որոնց արգելել են շոգ եղանակին աշխատելու ընթացքում բրիջիներ եւ շորտեր հագնել, ի նշան բողոքի աշխատանքի են դուրս եկել կանացի շրջազգեստներով, ինչի մասին հայտնել Է Parisien թերթը:

«Նրանց համար դա տուրք չԷ նորաձեւությանը: Այդ հագուստով նրանք ցանկանում են բողոքել սաստիկ շոգի ժամանակ բերմուդներ եւ բրիջիներ հագնելու՝ ձեռնարկության տնօրենության արգելքի դեմ»,- ասված Է հրապարակման մեջ: Իրենց իսկ վարորդների խոսքով՝ կին վարորդների համազգեստը նախատեսում Է շրջազգեստներ, մինչդեռ տղամարդկանց համար «համարժեքը չկա»:

Վարորդները նշում են, որ իրենց աշխատատեղում ջերմաստիճանը երբեմն հասնում Է 50 աստիճանի, եւ իրենց համար շատ դժվար Է այնտեղ գտնվել երկար տաբատներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]