Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արջը մարդկանց հիացական բացականչությունների ներքո դժվարությամբ դուրս Է եկել հորդահոս գետից

Արջը մարդկանց հիացական բացականչությունների ներքո դժվարությամբ դուրս Է եկել հորդահոս գետից
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հյուսիս-արեւմուտքում գետով նավարկող ամերիկյան ընտանիքը տեսանյութ Է նկարահանել, որտեղ պատկերված Է գետի ուժեղ հոսանքի մեջ հայտնված արջը, որը փորձում Է դուրս գալ ջրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մարդիկ ակտիվորեն խրախուսում Էին գիշատչին, անկեղծորեն ցանկանալով, որ նա դուրս պրծնի: «Դե, բրդոտ, առա՛ջ, դե, առա՛ջ»,-լսվում Է տեսանյութում: Հոլովակը YouTube-ում զետեղած մարդու խոսքով՝ նավի հրամանատարը, որում իրենք գտնվում Էին, շարժիչներն այնպես Էր ուղղել, որ արջին ուժեղ հոսանքից մղեր դեպի ափ:

«Մենք կարծում Էինք, որ նա դի փրկվի, որովհետեւ այդ գետի հետ կատակ անելը վտանգավոր Է»,-նշել Է նա:

Բայց եւ այնպես, ի վերջո գիշատչին, այնուամենայնիվ, հաջողվեց նավակի ուղեւորների հիացական բացականչությունների ներքո դուրս գալ ափ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]