Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ցուկերբերգը Facebook-ի նոր խնդիրը համարում Է տարբեր երկրների բնակիչների միավորումը

Ցուկերբերգը Facebook-ի նոր խնդիրը համարում Է տարբեր երկրների բնակիչների միավորումը
 ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունն այս փուլում իր հիմնական խնդիրներից մեկն Է համարում տարբեր երկրների բնակիչների միավորումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը CNN հեռուստաալիքի՝ հունիսի 22-ին եթեր հեռարձակված հարցազրույցում:

«Ինձ թվում Է, որ այժմ մեզ վրա պատասխանատվություն Է ընկած մեծ դեր խաղալու աշխարհում: Մեր հասարակությունը դեռ շատ Է մեկուսացած: Դա նշանակում Է, որ անհրաժեշտ Է ակտիվորեն աշխատել մարդկանց մերձեցնելու ուղղությամբ,- հավելել Է Facebook-ի ղեկավարը:- Բավարար չԷ պարզապես փորձել կապել մարդկանց, անհրաժեշտ Է փորձել մերձեցնել նրանց»:

Ցուկերբերգն ընդգծել Է, որ, իր կարծիքով՝ ոչ մի կազմակերպություն կամ երկիր չեն կարող առանց կողմնակի օգնության լուծել այն գլխավոր խնդիրները, որոնք ծառացած են մարդկության առջեւ: Դրանց թվում նա նշել Է աղքատությունը, հիվանդությունների դեմ դեղերի որոնումը, ինչպես նաեւ հակազդումը կլիմայի փոփոխմանը:

Facebook-ի ղեկավարը վստահություն Է հայտնել, որ սոցցանցը կարող Է հարթակ դառնալ երկխոսության համար, որը կնպաստի մարդկանց մերձեցմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]