Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Աստղային պատերազմների» նոր Էպիզոդը կնկարահանի Ռոն Հովարդը

«Աստղային պատերազմների» նոր Էպիզոդը կնկարահանի Ռոն Հովարդը
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աստղային պատերազմներ» շարքից նոր Էպիզոդը նկարահանելու Է Ռոն Հովարդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Lucasfilm ընկերության՝ հունիսի 22-ին հրապարակված հայտարարության մեջ, ընկերություն, որը մտնում Է The Walt Disney Company կորպորացիայի մեջ: Կինոնկարը, որն առայժմ անվանում չունի, ինչպես սպասվում Է, կպատմի Հանա Սոլոյի կյանքի մասին: Նրա դերում հանդես Է եկել դերասան Հարիսոն Ֆորդը: Ժապավենի պրեմիերան նշանակված Է 2018 թվականի մայիսի 25-ին: Նկարահանումները, որոնք մեկնարկել են հունվարին, կվերսկսվեն հուլիսի 10-ին: «Lucasfilm-ն ուրախ Է հայտարարել, որ Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի պարգեւներին արժանացած Ռոն Հովարդը նշանակվել Է Հանա Սոլոյի մասին առայժմ անանուն ֆիլմի ռեժիսոր»,-նշվում Է ընկերության հայտարարության մեջ:

Lucasfilm-ի ղեկավար Քեյթլին Քենեդին հայտարարել Է, որ հիմնական խնդիրը համարում Է՝ «սագայի ոգու փոխանցումը, որը 40 տարի առաջ սկսել Է Ջորջ Լուկասը»: Մենք ունենքհրաշալի սցենար, դերասանների ու մասնագետների անհավանական թիմ եւ լի ենք հիանալի ֆիլմ ստեղծելու վճռականությամբ»,-հավաստիացրել Է Քենեդին: Ավելի վաղ կինոնկարի վրա աշխատել են ռեժիսորներ Ֆիլ Լորդը եւ Քրիստոֆեր Միլլերը: Նրանց հեռանելու մասին հայտարարվել Է հունիսի 21-ին: Առիթ Է դարձել նրանց եւ Lucasfilm-ի միջեւ ստեղծագործական բնույթի տարաձայնությունների առկայությունը:

«Աստղային պատերազմներ» շարքի մեջ մտնում են ժողովրդականություն վայելող ֆանտաստիկ կինոֆիլմեր, գրքեր, անիմացիոն սերիալներ, կոմիքսներ եւ տեսախաղեր: Դրանց գործողությունը տեղի Է ունենում հորինված տիեզերքում, որը 1970-ական թվականներին ստեղծել Է ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջորջ Լուկասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]