Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լաս-Վեգասում կալանքի տակ է առնվել ադրբեջանցի գործարարի ունեցվածքը

Լաս-Վեգասում կալանքի տակ է առնվել ադրբեջանցի գործարարի ունեցվածքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաս-Վեգասում ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը «Մոսկվա» բանկի՝ դատարանին ներկայացրած հայցով ձերբակալվել է, իսկ նրան պատկանող խոշոր առևտրի կենտրոնը կալանքի տակ է առնվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Կոմմերսանտ» թերթը:

Նշվում է, որ ներկայումս գործարար Իսմայիլովի՝ «Մոսկվա» բանկին ունեցած պարտքը կազմում է 19 միլիարդ ռուբլի:

Ռուսական բանկը նրան մեղադրում է վարկային պարտավորություններից խուսափելու, եկամուտները թաքցնելու և դրանց ԱՄՆ փոխադրելու համար, որոնք օգտագործվել են գործարարի ազգականների անուններով անշարժ գույք ձեռք բերելու համար: Իսմայիլովի բանկային հաշիվները սառեցվել են, իսկ ինքը գտնվում է կալանքի տակ:

Դեռևս 2017 թվականի մարտ ամսին Մոսկվայի արբիտրաժային դատարանը ադրբեջանցի գործարարին սնանկ էր ճանաչել և առգրավել նրա ունեցվածքը:

Նախկինում նման ճակատագրի էր արժանացել նրան պատկանող մեկ այլ բիզնես՝ Չերկիզովյան շուկան, որի գործունեությունը դադարեցվել էր բազմաթիվ սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]