1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարությունն ըստ ոլորտների կներկայացնի առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունը

Կառավարությունն ըստ ոլորտների կներկայացնի առաջին կիսամյակի գործունեության 
հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ,  23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության հունիսի 23-ի նիստի կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ հանձնարարական տվեց: «Հաշվի առնելով, որ ավարտին է մոտենում կառավարության նախաձեռնած 2017 թվականի միջոցառումների առկա խնդիրների կատարման առաջին կիսամյակը, ինչպես նաև ազգային վիճակագրական ծառայության կողմից կիսամյակային վիճակագրական տվյալների՝ առաջիկայում ակնկալվող ամփոփման գործընթացը՝ հանձնարարում եմ հանրապետության գործադիր մարմինների ղեկավարներին՝ մինչև սույն թվականի հուլիսի 28-ն ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների կիսամյակային տվյալների հաշվետվություններ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը:

Մասնավորապես, պետք է ներկայացվեն կառավարության իրականացրած միջոցառումների և գերակա խնդիրների կատարման ներգրավված ներդրումների վերաբերյալ, միաժամանակ հաշվի առնելով և վերլուծելով վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները:

Վարչապետը հանձնարարեց նաև առաջին կետով սահմանված պահանջը կատարելուն պես տեղեկատվություն տրամադրել հանրությանը: «Մենք պետք է ամփոփենք առաջին կիսամյակը, ինչ-որ նախագծել ենք, հստակ ձևակերպենք ինչն ենք կատարել, եթե կան չկատարված բաներ՝ ինչու չենք կատարել և ինչ ենք անելու, որ լրացնենք դա՝ չնայած, կարծում եմ, այդպիսի կետեր չպետք է լինեն»,- ասաց Կարեն Կարապետյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]