Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռեստարտ ենք տալիս, մեր աշխատանքը կատարում ենք նվազագույնը շաբաթական վեցօրյա ռեժիմով. Կարեն Կարապետյան

Ռեստարտ ենք տալիս, մեր աշխատանքը կատարում ենք նվազագույնը շաբաթական վեցօրյա ռեժիմով. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ,  23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության հերթական նիստում անդրադարձավ Ազգային ժողովի կողմից ընդունված կառավարության հնգամյա ծրագրին: Նա  հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել կառավարության 2017-2022 թթ. ծրագրից բխող միջոցառումների շարք՝ հստակ սահմանելով պատասխանատուներին և կատարման ժամկետները:

Վարչապետը նաև հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում:

Կարեն Կարապետյանը հորդորեց առաջին կետով սահմանված պահանջը կատարելուն պես տեղեկատվություն տրամադրել հասարակությանը: «Ռեստարտ ենք տալիս, մեր աշխատանքը կատարում ենք նույն ռեժիմով՝ նվազագույնը շաբաթական վեցօրյա ռեժիմով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]