Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ պետդեպը հորդորել է Թուրքիային հարգել մարդու հիմնարար իրավունքները

ԱՄՆ պետդեպը հորդորել է Թուրքիային հարգել մարդու հիմնարար իրավունքները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Թուրքիայում քաղաքական այլախոհներին թիրախավորելու դեպքերի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Հիթեր Նոյերթը:

«Սա մտագոհության առարկա է, և դրա մասին մենք շարունակում ենք խոսել այդ երկրի կառավարության հետ»,- նշել է պետդեպի խոսնակը:

Անդրադառնալով Թուրքիայում շուրջ 170 լրագրողի և ավելի քան մեկ տասնյակ պատգամավորի բանտարկման փաստին՝ Նոյերթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է առաջ տանել խոսքի և մամուլի ազատությունը: «Մենք հավատացաք ենք, որ այդ ամենն ուժեղացնում է ժողովրդավարությունը, հետևաբար պետք է պաշտպանել դա՝ Թուրքիայում, թե մեկ այլ երկրում: Մենք շարունակելու ենք կոչ անել Թուրքիայի կառավարությանը՝ հարգել ու ապահովել խոսքի ազատությունը, արդար դատավարությունը, դատական անկախությունը և մյուս մարդու իրրավունքներն ու ազատությունները»,- հայտարարել է նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]