Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ջերմուկում տեղի ունեցավ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 2-րդ տուրը

Ջերմուկում տեղի ունեցավ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 2-րդ տուրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում տեղի ունեցան Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 2-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրորդ տուրում ֆավորիտներ՝ Իգոր Կովալենկոն, Հրանտ Մելքումյանը և Զավեն Անդրիասյանը, հաղթանակներ տոնեցին: Տուրում գրանցվեցին նաև մի շարք անակնկալներ. պատանի շախմատիստ Շանթ Սարգսյանը լարված ընթացք ունեցած պարտիայում հաղթեց գրոսմայստեր Պավել Սմիրնովին, իսկ Գյումրին ներկայացնող Նորայր Թորոսյանը ուժեղ գտնվեց Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանից: Կարեն Ասրյանի 10-րդ հուշամրցաշարում իր վստահ ելույթներն է շարունակում 16-ամյա շախմատիստուհի Աննա Սարգսյանը. առաջին տուրում հնդիկ գրոսմայստեր Դիփ Սենգուպտայի հետ ոչ-ոքի խաղալուց հետո, այս տուրում հաշտություն կնքեց հնդիկ միջազգային վարպետ Վիգնեշի հետ:

2-րդ տուրից հետո 15 շախմատիստ վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Մեր շախմատիստներից առաջատարների թվում են՝  Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Քոթանջյանը, Շանթ Սարգսյանը, Նորայր Թորոսյանը և Արմենակ Եղիազարյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am