Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունիսի 21-ի ամփոփագիրը

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունիսի 21-ի ամփոփագիրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների հունիսի 21-ի ամփոփագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, հունիսի 21-ին, ժամը 8.30-ին, «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 34 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 21-ին, ժամը 21.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 21-ին, ժամը 10.10-ի սահմաններում, «Լադա Կալինա» մակնիշի ավտոմեքենան Թալին-Դաշտադեմ ճանապարհի 8-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 21-ին, ժամը 12.30-ին, Արմավիր քաղաքի հրապարակի տարածքում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 21-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Եսայան փողոցի թիվ 62 հասցեի դիմաց իրար են բախվել «ԳԱԶ-31029» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով ժամը 15.55-ին դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 21-ին, ժամը 8.20-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի-Վարդենիս ճանապարհի 13-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 21-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 14-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 21-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Ամասիա-Բանդիվան ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-2402» և «Ֆոլքսվագեն Վենտո» մանիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 21-ին, ժամը 21.00-ին, «ՈւԱԶ-31512» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Նորաշեն գյուղին պատկանող «Ծաղկուտ» սարամասի «Անուշի քար» կոչվող տարածքում գլորվել է ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]