Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրաքի վարչապետը խոստացել է Մոսուլն ազատագրել մի քանի օրվա ընթացքում

Իրաքի վարչապետը խոստացել է Մոսուլն ազատագրել մի քանի օրվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտարարել է, որ մի քանի օրվա ընթացքում կհայտարարվի Մոսուլի ազատագրման մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Al Samuria հեռուստաընկերությունը:

«Դա մի քանի օրվա հարց է, մենք կհայտարարենք Մոսուլն ամբողջությամբ ազատագրելու մասին»,- ասել է ալ-Աբադին:

Մոսուլն «Իսլամական պետություն»-ից ազատագրելու օպերացիան շարունակվում է 2016 թվականի հոկտեմբերից՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի օժանդակությամբ: Իրաքյան զինվորականները նախ ազատագրել են քաղաքի արևելյան հատվածը, այնուհետև ընթացիկ տարվա փետրվարին անցել արևմտյան հատվածի ազատագրման օպերացիային:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]