Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանի պատվիրակությունը Հաագայում մասնակցում է ՄԱԿ-ի պետական ծառայության ֆորումին

Հայաստանի պատվիրակությունը Հաագայում մասնակցում է ՄԱԿ-ի պետական 
ծառայության ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայում (Նիդեռլանդների Թագավորություն) այս օրերին ՄԱԿ-ի պետական ծառայության օրվա շրջանակում անցկացվում է ՄԱԿ-ի պետական ծառայության ֆորում և մրցանակաբաշխություն, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանի գլխավորությամբ։ Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Պատվիրակության կազմում են  ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, ՀՀ ԱՆ գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը։  

ՄԱԿ-ի պետական ծառայության ֆորումի այս տարվա թեման է «Ապագան այսօր է. 2030թ. օրակարգն իրականացնելու համար պետական ծառայության նորարարությունների արագացում»:

Ֆորումի նպատակը պետական ծառայության նորարարությունների վերաբերյալ գիտելիքների փոխանակումն է, կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացների արագացմանն ուղղված նորարարությունների ներդրման համար հնարավո­րությունների ստեղծումը, առկա ձեռքբերումների ու քաղված դասերի քննարկումը։ Միջոցառմանը մասնակցում է շուրջ 500 պատվիրակ, որոնց թվում են ՄԱԿ-ի և այլ կառավարական բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, քաղաքապետեր, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, ակադեմիական, մասնավոր ոլորտների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հունիսի 22-ին ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Առողջապահական ծառայությունների տրամադրման գերազանց որակ» թեմատիկ նիստի աշխատանքներին, որի ընթացքում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը ներկայացրել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման գործում միջազգային ճանաչման արժանացած Հայաստանի ձեռքբերումը: 

Բանախոսը ներկայացրել է մեր երկրում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման վավերացման գործընթացը, խոսել վերջին 15 տարում առողջապահական համակարգի կողմից կատարված այն բոլոր հաջորդական քայլերի ու համակարգված գործողությունների մասին, որոնց արդյունքում ՄԻԱՎ վարակով կանայք այսօր հնարավորություն են ստացել ունենալու առողջ երեխաներ: Նա հավաստիացրել է, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կշարունակվեն հետևողական ջանքերը մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի  կարգավիճակը պահպանելու համար` Հայաստանի այդ ձեռքբերումը որակելով որպես  ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելուն ուղղված կարևոր քայլ:

Մասնակիցներին ներկայացվել է նաև Հայաստանի ձեռքբերման մասին պատմող տեսահոլովակ:  

Նշենք, որ միջոցառման կազմակերպիչներն են Նիդեռլանդների Թագավորությունը և ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով դեպարտամենտը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]