1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պորոշենկոն չգիտի, թե ինչ է Ուկրաինայում անում Սաակաշվիլին

Պորոշենկոն չգիտի, թե ինչ է Ուկրաինայում անում Սաակաշվիլին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին երկրի համար չի արել որևէ կարևոր բան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, Պորոշենկոն այդ մասին նշել է բրիֆինգի ժամանակ:

«Ես ընդհանրապես չգիտեմ, թե ինչ է անում պարոն Սաակաշվիլին Ուկրաինայում, որովհետև նա հրավիրվել էր նրա համար, որպեսզի օգնի ինձ, արդյունքները դուք տեսնում եք, նա որևէ կարևոր բան չի արել»,- ասել է Պորոշենկոն:

Նախօրեին Սաակաշվիլին հայտարարել էր, որ Ուկարինայի նախագահը մտադիր է դատական գործընթացով իրեն զրկել քաղաքացիությունից, քանի դեռ ինքը գտնվում է երկրից դուրս:   

Սաակաշվիլին դարձել է Օդեսայի նահանգապետ 2015 թվականին: Դրա նախաձեռնողը եղել է Պորոշենկոն՝ նշելով, որ Վրաստանի նախկին նախագահի հետ մեծ հույսեր է կապում: 2016 թվականի նոյեմբերին Սաակաշվիլին հրաժարական է տվել՝ Ուկրաինայի իշխանություններին մեղադրելով կոռուպցիայի դեմ պայքարել չցանկանալու մեջ: Նրա խոսքով, Պորոշենկոն պաշտպանում է տարածաշրջանի հանցագործ կլաններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]