1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսաստանը Ղազախստանի ու Ղրղզստանի հետ բանակցություններ է վարում Սիրիա զինվորականներ ուղարկելու վերաբերյալ

Ռուսաստանը  Ղազախստանի ու Ղրղզստանի հետ բանակցություններ է վարում Սիրիա 
զինվորականներ ուղարկելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավար Վլադիմիր Շամանովը հաստատել է, որ Ռուսաստանը բանակցություններ է վարում է Ղազախստանի ու Ղրղզստանի հետ՝ Սիրիա զինվորականներ ուղարկելու համար:

«Այժմ ընթանում են բանակցություններ, մշակվում է հարցը, որպեսզի Ռուսաստանի ռազմական ոստիկանության ներկայացուցիչները մասնակցեն Սիրիայում կարգուկանոնի ապահովման խնդրի լուծմանը, նաև մշակվում են հարցերը՝ Ղազախստանի ու Ղրղզստանի մեր գործընկերներին առաջարկության վերաբերյալ: Կան մտադրություններ և բանակցային գործընթացի սկիզբ, որոշում դեռևս չի կայացվել»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն ասել է Շամանովը:     

Ավելի վաղ ՌԴ նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարել էր, որ ռուսական կողմն առաջարկել է Սիրիայի դէէսկալացիոն գոտիներ ուղարկել Ղրղզստանի ու Ղազախստանի զինվորականներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]