Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձի արդյունքում հետ է շպրտվել՝ տալով 4 զոհ

Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձի արդյունքում հետ է շպրտվել՝ տալով 
4 զոհ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ, որն Արցախի պաշտպանության բանակը կանխել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հաղորդագրության մեջ նաև նշված է. «ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, շնորհիվ մարտավարական բարձր պատրաստվածության, դիրքային համակագերի կահավորվածության և տեխնիկական պատշաճ հագեցվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ` հետ շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը հայկական մերձդիրքային հատվածում թողել է հատուկ գրոհայինների անձնական պարագաներ:

Ներթափանցման փորձը կանխելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Առաջնագծում օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ արցախյան զինուժի լիակատար վերահսկողության ներքո»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]