Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խոսրով Հարությունյանը հաջողություններ է արձանագրում ՀՀ արտահանման կարողություններում

Խոսրով Հարությունյանը հաջողություններ է արձանագրում ՀՀ արտահանման 
կարողություններում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսության զարգացման համար այս տարվա առաջին հինգ ամիսները խոստումնալից էին. արտահանման շատ լուրջ դինամիկա է նկատվել և կարևոր է այն վերածել ինստիտուցիոնալ աճի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: 

«Կարևոր է, որ այն լինի ոչ թե պահի տակ արտահանման նոր խոռոչ գտնելով և արտահանելով, այլ դինամիկ կերպով զարգացնելով արտահանման կարողությունները և շուկաներ թափանցելու մեր հնարավորությունները: Այդ կոնտեքստում վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ լուրջ աշխատանքներ են կատարվել` մասնավորապես թեթև արդյունաբերության ոլորտում նոր պատվերների առումով, որոնք ծավալների տեսանկյունից բավականին հետաքրքիր են: Մեզ համար հնարավորություն է ստեղծվում ԵԱՏՄ շուկայում դիրքավորվել, ինչը նույնպես շատ խոստումնալից է»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ սա հենց այն ճանապարհն է, որ պետք է անցնի Հայաստանը:

Անդրադառնալով հարցին, թե որոնք կարող են լինել այն խոչընդոտները, որ թույլ չեն տա կառավարությանն ապահովել կանխատեսվող տնտեսական ակտիվության ցուցանիշը, տնտեսագետը նշեց, որ դրանք կարող են լինել ֆորս մաժորային իրավիճակները և ՌԴ-ի տնտեսական միջավայրի կտրուկ վատթարացումը: Նրա խոսքով` կառավարությունն իր առջև խնդիր է դրել աստիճանաբար ձևավորել մեր տնտեսական օրգանների համար դիմադրողականություն` հակազդելու օբյեկտիվորեն մեզնից անկախ արտաքին բացասական ազդեցություններին:

«Եթե նույնիսկ արտաքին շուկաներում իրավիճակը վատանա, մենք այնչափ դիվերսիֆիկացրած կլինենք մեր տնտեսությունը և մեր շուկաները, որ նույնիսկ այդ պայմաններում կկարողանանք, եթե ոչ շեշտակի, գոնե՝ որոշակի աճ ապահովել: Կառավարության հիմնական նպատակը սա է, ու այն ռազմավարական կարևորության խնդիր է, որը, կարծում եմ, կարող ենք հաղթահարել ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով»,- ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]