Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄԷ-ն հրապարակել Է Կատարին առաջադրվող պահանջները

ԱՄԷ-ն հրապարակել Է Կատարին առաջադրվող պահանջները
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահաբեկչությանը ցուցաբերվող ֆինանսական աջակցության դադարեցումը եւ երկրից տարածաշրջանային ու միջազգային մակարդակով ահաբեկիչ ճանաչված անձանց արտաքսումը Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Եգիպտոսի հիմնական պահանջներն են նրանց կողմից Կատարի նկատմամբ կիրառված սահմանափակումների վերացման համար: Այդ մասին, ինչպես հունիսի 22-ին հայտնել Է «Ալ Հայաթ» թերթը, հայտարարել Է ԱՄԷ-ի արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե Կատարը մտադիր Է վերադարձնել նախկին հարաբերությունները հարեւան երկրների հետ, նրան անհրաժեշտ Է կատարել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի շրջանակներում ընդունված որոշումները»,- նշել Է պետնախարարը: Գարգաշը հավելել Է, որ դրանց թվում գլխավորներն են՝ «ահաբեկչությանը, Սիրիայում եւ Լիբիայում արմատական խմբավորումներին ցուցաբերվող ֆինանսական աջակցության դադարեցումը, ինչպես նաեւ Էմիրությունների տարածքում գտնվող այն անձանց հանձնումը, որոնք որոնվում են որպես տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով ահաբեկիչներ: Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ եւ Կատարի հետ դադարեցրել բոլոր շփումները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել են նաեւ Մալդիվները, Մավրիկիոսը, Մավրիտանիան:

Հորդանանը եւ Ջիբուտին նվազեցրել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը Կատարում: Սենեգալը, Նիգերը եւ Չադը հայտարարել են դեսպաններին հետ կանչելու մասին: Կատարի շրջափակմանը չեն միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող երկու պետություններ՝ Քուվեյթը եւ Օմանի սուլթանությունը: Կատարը հերքել Է բոլոր մեղադրանքները եւ հայտարարել, որ պատասխան միջոցներ չի ձեռնարկելու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]