Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շեյխի համար վիթխարի Ford Mustang են պատրաստել Ram պիկապի հիմքի վրա

Շեյխի համար վիթխարի Ford Mustang են պատրաստել Ram պիկապի հիմքի վրա
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբ շեյխի համար կառուցել են աշխարհում ամենամեծ Ford Mustang-ը: Սպորտկարի թափքը տեղադրել են 2015 մոդելային տարվա Ram նմուշի շասիի վրա, որը հանդերձված Է 6,4-լիտրանոց ութգլանանոց շարժիչով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագիծը պատրաստել Է դիզայներ Հուսեյն Ալբաղալին շեյխ Համադ բին Համդան ալ Նահյանի պատվերով: Լիաշարժաբեր ավտոմոբիլի կառուցումը, որը կատարված Է 1920-ական թվականների ավտոմեքենաների ոճաբանությամբ, տեւել Է յոթ ամիս: «Մուստանգի» համար երկարացրել են թափքը եւ պատրաստել նոր թափքային պանելներ: Ավտոմեքենան պատրաստված Է միակ օրինակով: Այդ ավտոմոբիլի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն չկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]