Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայ-ֆրանսիական մանկական նվագախումբը համերգներ կունենա Ֆրանսիայում և Շվեյցարիայում

Հայ-ֆրանսիական մանկական նվագախումբը համերգներ կունենա Ֆրանսիայում և 
Շվեյցարիայում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2017 թ. հունիսի 28-ից հուլիսի 11-ը Ֆրանսիայում և Շվեյցարիայում կկայանան Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի համերգները:
Նախագծի կազմակերպիչներն են՝  Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը և Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիան:
Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբում ընդգրկված են Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի և Ռոմանի կոնսերվատորիայի 10-15 տարեկան սաները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նվագախումբը հունիսի 30-ին համերգներով հանդես կգա Մարսելում, հուլիսի 5-ին՝ Վա­լանսում, հուլիսի 7-ին՝ Ռոմանում, հուլիսի 8-ին՝ Ժնևում, հուլիսի 9-ին՝  Լիոնում:

Համերգային ծրագրում կհնչեն հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Նախագծի շրջանակում կկազմակերպվեն վարպետության դասեր՝  Հայաստանից ժամանած առաջատար մասնագետների կողմից, ինչպես նաև` գիտաճա­նա­չողական այցելություններ Ֆրանսիայի և Շվեյցարիայի մշակութային օջախներ:

Հիշեցնենք, որ Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի բեմելը կայացել է 2015 թվականին, Ֆրանսիայում: Նվագախումբը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայի Ռոման, Լիոն, Վալանս, Սենտ Էտյեն քաղաքներում: Համերգային ծրագիրն ամբողջությամբ կազմված էր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից` Կոմիտաս, Ա. Խա­չա­տրյան, Է. Միրզոյան, Ա. Հարությունյան, Ռ. Ալթունյան, Վ. Շարաֆյան, Ա. Սաթյան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]