Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ժակլին Քենեդիի ձեռքի ոսկե ժամացույցը գրեթե 380 հազար դոլարով վաճառվել Է Նյու Յորքի աճուրդում

Ժակլին Քենեդիի ձեռքի ոսկե ժամացույցը գրեթե 380 հազար դոլարով վաճառվել Է Նյու Յորքի աճուրդում
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի (1929 – 1994) ձեռքի ոսկե ժամացույցը հունիսի 21-ին 379,5 հազար դոլարով վաճառվել Է Նյու Յորքի աճուրդում: Դա եռապատիկ շատ Է մեկնարկային 120 հազար դոլար գնից, ինչի մասին հայտնել Է Christie’s առեւտրական տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի (1917 – 1963) կինը Cartier ֆիրմայի կանացի այս դասական ժամացույցը կրել Է տասնամյակների ընթացքում, ինչի մասին են վկայում բազմաթիվ լուսանկարները: Դարձերեսի կափարիչին փորագրված Է «Ստասից Ջեքիին, 1963 թվականի փետրվարի 23, 02:05 – 21:35» ընծայագիրը:

18-կարատանոց ոսկուց ձեռքի ժամացույցը լեհ արիստոկրատ եւ դիվանագետ Ստանիսլավ Ալբրեխտ Ռաձիվիլի (1914 – 1976) նվերն Է: Իշխան Ստասն ամուսնացած Էր Ժակլինի կրտսեր քրոջ՝ Քարոլինա Քենֆիլդի (Բուվիե) հետ: Քենեդին պարտքի տակ չի մնացել եւ փեսային նվիրել Է նկար, որը պատկերում Է նրան եւ նախագահի բարեկամ Ջեք Սփոլդինգին: Այդ կտավը, որի գոյության մասին մինչ օրս հայտնի չի եղել, վաճառվել Է հիմնական լոտի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]