Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում առաջին անգամ կկայանա Ինժեներական համաժողով-ցուցահանդես

Հայաստանում առաջին անգամ կկայանա Ինժեներական համաժողով-ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ Ինժեներական համաժողով-ցուցահանդես կկազմակերպվի, որտեղ կքննարկվեն ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության եւ գործարար միջավայրի մարտահրավերները, ոլորտի հիմնական դերակատարների հետ գաղափարների ու փորձի փոխանակման հնարավորություն կընձեռվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ասաց, որ համաժողով-ցուցահանդեսը հնարավորություն կտա տեսնել աշխարհում վերջին մարտահրավերները: «Ֆորումի ընթացքում քննարկումները կծավալվեն երեք հիմնական ուղղություններով. ինժեներական արդյունաբերության վերջին զարգացումները, կրթական խնդիրները եւ առաջադեմ արդյունաբերական հավելվածները»,-ասաց նա:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանի խոսքով` ինժիներական զարգացումները կարող են Հայաստանը տանել ավելի պայծառ, ավելի  լավ ճանապարհով: «Առաջին փորձը կլինի Վանաձորում, բայց համոզված եմ, որ դրանով սահմանափակում չի լինի: Ամենակարեւորը՝ ֆորումում անդրադարձ կկատարվի կրթական խնդիրներին: Կարեւորում եմ այն կոնցեպտը, որն առաջ կքաշվի ինժեներական ֆորումից հետո»,-ասաց նա:

Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը կկայանա հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգական կենտրոնում: Այն կազմակերպել են ձեռնարկություննների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ կառավարությունը, Լոռու մարզպետարանը եւ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը: Տարածաշրջանային զարգացմանը, ինժեներական եւ բարձրտեխնոլոգիական ընկերությունների խթանմանը միտված համաժողով-ցուցահանդեսը կներգրավի շուրջ 150 մասնակցի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]