Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիան իր քաղաքականությամբ հեռանում է Եվրամիությունից. ԵԽ զեկուցող

Թուրքիան իր քաղաքականությամբ հեռանում է Եվրամիությունից. ԵԽ զեկուցող

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում մարդու իրավունքների ու օրենքի գերակայության մշտական խախտումների պարագայում Եվրամիությանն այդ երկրի անդամակցությունը դառնում է անհնարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին BBC-ի թուրքական ծառայությանն ասել է Եվրախորհրդարանի Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին:

Նա ընդգծել է, որ Եվրամիությանն անդամակցել ավելի շատ ցանկանում է ոչ թե Թուրքիայի կառավարությունը, այլ ժողովուրդը: «Թուրքիայի անդամակցության գործընթացը մինչ օրս ամենախնդրահարույցներից է: Թուրքիան պետք է մնա որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, սակայն այդ երկրի կառավարության քաղաքականությունը ոչ թե մոտեցնում է Եվրամիությանը, այլ հեռացնում է կառույցից: Եվ այս քաղաքականությունը պետք է ունենա իր հետևանքները»,- ասել է Փիրին:

Հունիսի 20-ին Եվրախորհրդարանում 51 կողմ, 3 դեմ և 14 ձեռնպահ ձայներով ընդունվել էր Քեթի Փիրիի՝ Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ զեկույցը. Եվրախորհրդարանի արտաքին գործերի գծով կոմիտեն Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական միության անդամ երկրներին կոչ էր արել պաշտոնապես դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները:

«Հաշվի առնելով վերջերս Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները և երկրում նախագահի լիազորությունների ընդարձակումը՝ ԵԽ արտաքին գործերի կոմիտեն Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ անդամ պետությունների ազգային կառավարություններին կոչ է անում պաշտոնապես դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները, եթե ընդունված նոր սահմանադրության մեջ չկատարվեն անհրաժեշտ փոփոխությունները և այն հաստատվի հենց այդպես»,- նշվել էր ԵԽ նիստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]