Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հնդկական բլոքբասթերը կբացի Մոսկվայի Միջազգային կինոփառատոնը

Հնդկական բլոքբասթերը կբացի Մոսկվայի Միջազգային կինոփառատոնը
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 22-ի երեկոյան «Ռոսիա» թատրոնում 39-րդ անգամ կբացվի Մոսկվայի միջազգային կինոփառատոնը (ՄՄԿՓ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո տեղի կունենա Ս.Ս. Ռաջամոուլիի «Բահուբալի: Ավարտ» հնդկական բլոքբասթերի ցուցադրումը: Ֆիլմը հնդկական պատմաարկածային կինոԷպոպեայի շարունակությունն Է, որը պատմում Է արքայազն Շիվուդուի մասին, որին հետապնդումներից փրկել ու դաստիարակել են հասարակ մարդիկ:

Հիմնական մրցույթում տեղ են գտել «Փուփուլավոր քաջահավը» (Չինաստան), «Տարտարոս» (Դանիա), «Դեղին տապ» (Թուրքիա), «Սելֆի» (Իսպանիա), «Սիմֆոնիա՝ Աննայի համար» (Արգենտինա), «Ապրիլյան երազ՝ երեք տարի տեւողությամբ» (Ճապոնիա), «Սովորական մարդ» (Կորեայի Հանրապետություն), «Աշխարհներից լավագույնը» (Գերմանիա, Ավստրիա), «Ցատկ ջրի մեջ» (Բանգլադեշ, Հնդկաստան), Ռուստամ Համդամովի «Անտակ պարկ» (Ռուսաստան), Վլադիմիր Կոտի «Ցրտահարված ծածան» (Ռուսաստան) եւ այլ ֆիլմեր:

Հիմնական մրցույթի ժյուրիի կազմում, որը կգլխավորի Ֆինլանդիայից ռեժիսոր եւ պրոդյուսեր Յոռն Յոհան Դոները, կընդգրկվեն ռեժիսոր եւ սցենարիստ Ալբերտ Սերան (Իսպանիա), ռեժիսոր եւ պրոդյուսեր Ռեզա Միրկարիմին (Իրան), դերասանուհի Օռնելա Մուտին (Իտալիա), ռուսաստանցի նկարիչ, դրամատուրգ եւ ռեժիսոր Ալեքսանդր Ադաբաշյանը եւ կինոփորձագետ Բրիգիտա Մանտեյը (Գերմանիա): Հաղթողների պարգեւատրման արարողությունը տեղի կունենա հունիսի 29-ին: ՄՄԿՓ-ն աշխարհի առավել ներկայացուցչական եւ հեղինակավոր կինոֆորումներից մեկն Է: Նրա պատմությունը սկիզբ Է առնում 1935 թվականից. այդ ժամանակ այն անցկացվել Է առաջին անգամ, այնուհետեւ քառորդ դար ընդմիջում Է եղել:

Պաշտոնական հաշվարկը կատարվում Է 1959 թվականից, երբ ՄՄԿՓ-ն վերսկսվեց: Փառատոնի նախագահը Նիկիտա Միխալկովն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]