Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ադրբեջանցի մեկ այլ լրագրող ևս ձերբակալվել է Վրաստանի սահմանը հատելիս

Ադրբեջանցի մեկ այլ լրագրող ևս ձերբակալվել է Վրաստանի սահմանը հատելիս

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի լրագրող Քյամրան Մահմուդովը վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս ձերբակալվել է սահմանային ծառայություն իրականացնող ադրբեջանցի իրավապահների կողմից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական turan.az լրատվական կայքը՝ փոխանցելով լրագրողի փաստաբան Ջավիդ Ռզազադեի խոսքը: Փաստաբանի հայտնած տեղեկության համաձայն՝ լրագրող Մահմուդովին հայտնել են, որ Ադրբեջանի ոստիկանությունն իր նկատմամբ հետախուզություն է հայտարարել:

«Ոստիկանները եկան սահմանային անցակետ և Մահմուդովին տեղափոխեցին Ղազախի ոստիկանական բաժանմունք: Ես արդեն մի քանի ժամ է սպասում եմ բաժանմունքի առջև, սակայն ոչ մի տեղեկություն չունեմ նրա մասին, իսկ ոստիկանները թույլ չեն տալիս անգամ կառույցի դռանը մոտենալ»,- նշել է լրագրողի փաստաբանը:

Լրագրող Քյամրան Մահմուդովը համագործակցում է ադրբեջանական մի շարք ընդդիմադիր լրատվական գործակալությունների և թերթերի հետ, որոնք աչքի են ընկնում Ադրբեջանի իշխանությունների դեմ ուղղված իրենց քննադատական ելույթներով և մեծ հեղինակություն են վայելում ադրբեջանական հասարակության կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]