Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիան պետք է հասկանա մեր օրինական ցանկությունը. Իրաքի քրդերը հաստատակամ են հանրաքվեի հարցում

Թուրքիան պետք է հասկանա մեր օրինական ցանկությունը. Իրաքի քրդերը 
հաստատակամ են հանրաքվեի հարցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը, որը հաստատակամ է սեպտեմբերին անկախության հանրաքվե անցկացնելու հարցում, ակնկալում է, որ Թուրքիան ու մյուս երկրները կհասկանան, որ իրենց ցանկություններն օրինական են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken-ը, այս մասին խոսել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մեսուդ Բարզանիի գլխավոր խորհրդական Հեմին Հավրամին:

«Սեպտեմբերի 25-ին հանրաքվե ենք իրականացնելու: Այս հարցում հետքայլ չենք կատարելու: Սա բնական ու օրինական իրավունք է: Մենք ապացուցել ենք, որ այս տարածաշրջանում Թուրքիայի, Իրանի և մյուս երկրների անվտանգության համար սպառնալիք չենք հանդիսանում»,- ասել է խորհրդականը:

Նա ընդգծել է, որ իրենք ակնկալում են, որ Թուրքիան և մյուս երկրները կհասկանան, որ քրդերի ցանկություններն օրինական են:

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կողմից սեպտեմբերի 25-ին անցկացվելի անկախության հանրաքվեի մասին հայտարարություն էր արել Թուրքիայի ԱԳՆ-ն, ինչպես նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Պաշտոնական Անկարան դեմ էր արտահայտվել քրդերի անկախությանը՝ նշելով, որ դա կվնասի ինչպես Իրաքի, այնպես էլ ողջ տարածաշրջանի անվտանգությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]